28.12.2018 12:34

AS. ՊՍԺ-ն պատրաստ է Ռաբիոյի տրանսֆերը վաճառել «Բարսելոնա»-ին

AS. ՊՍԺ-ն պատրաստ է Ռաբիոյի տրանսֆերը վաճառել «Բարսելոնա»-ին

ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրեն Ռաբիոն կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, 23-ամյա ֆուտբոլիստի և ակումբի ղեկավարության հարաբերությունները լարված են, և ֆրանսիական գրանդը պատրաստ է հրաժարվել խաղացողի ծառայություններից: Տրանսֆերը կարող է կայանալ 5 միլիոն եվրոյի դիմաց:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: