28.12.2018 13:00

Մեսսին խոստովանել է, որ ցանկանում է կրկին աշխատել Գվարդիոլայի հետ

Մեսսին խոստովանել է, որ ցանկանում է կրկին աշխատել Գվարդիոլայի հետ

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ կցանկանար կրկին աշխատել «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ: 

«Ես կցանկանայի կրկին աշխատել նրա հետ, նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է», - արգենտինացու խոսքերն է փոխանցում Marca-ն: 

Հիշեցնենք, որ Գվարդիոլան կատալոնական ակումբը գլխավորել էր 2008-2012 թվականներին: