28.12.2018 13:38

Թուրքիա մեկնելիս օդանավակայանում ձերբակալել են Նուրմագոմեդովին

Թուրքիա մեկնելիս օդանավակայանում ձերբակալել են Նուրմագոմեդովին

UFC վարկածով թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը Ռուսաստանի օդանավակայաններից մեկում ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է Obozrevatel-ը:

Դաղստանցի մարզիկը մեկնելուց է եղել Թուրքիա և այդ ժամանակ անվտանգության աշխաակիցները վերջինիս ձերբակալել են ԻՊ խմբավորմանն անդամակցելու կասկածանքով: Մանրակրկիտ ստուգումից հետո աշխատակիցները Խաբիբին ուղեկցել են ինքնաթիռ ու նաև լուսանկարվել վերջինիս հետ:

Նշվում է, որ Նուրմագոմեդով, ով Ռուսաստանի դաշնության քաղաքացի է դժգոհ է մնացել իրավապահների գործողություններից: