29.12.2018 09:00

Գրիզման. Ստիպված էի շատ աշխատել՝ հարմարվելու համար

Գրիզման. Ստիպված էի շատ աշխատել՝ հարմարվելու համար

 «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը պատմել է, թե ինչ դժվարությունների է բախվել մադրիդյան ակումբ տեղափոխվելուց հետո: 

«Սկզբում ինձ բավականին բարդ էր հարմարվել Դիեգո Սիմեոնեի ոճին: Նա հիմնականում շեշտը դնում է պաշտպանության և վազքի վրա: Ստիպված էի շատ աշխատել՝ հարմարվելու համար: 

Ինձ շատ էին օգնում թիմակիցներս, հատկապես Դիեգո Գոդինը:

Այդ դժվարությունները թույլ տվեցին ինձ դառնալ այն ֆուտբոլիստը, որը փորձում է նվաճել բարձունքներ»,- Գրիզմանի խոսքն է մեջբերում Cadena Ser-ը: 

Հիշեցնենք, որ Անտուանը «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2014 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը դարձել է 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: