29.12.2018 09:24

Դոմինիկ Տիմ. «2019 թ. Խաչանովը կլինի լավագույն տասնյակում»

Դոմինիկ Տիմ. «2019 թ. Խաչանովը կլինի լավագույն տասնյակում»

Ավստրիացի թենիսիստ Դոմինիկ Տիմը չի կասկածում, որ հաջորդ տարի Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կշարունակի զարմացնել իր գեղեցիկ խաղով և կընդգրկվի ATP-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում: Կարենը մրցաշրջանը կավարտի 11-րդ տեղում:

«Խաչանովի հաջողությունը զուտ ժամանակի խնդիր է: Նրա խաղում թույլ օղակներ չկան: Կարենը հիանալի թենիսիստ է, ով տիրապետում է կտրուկ և հուժկու հարվածների: Նա մրցաշրջանն ավարտեց դասակարգման աղյուսակի 11-րդ տեղում, ինչը հիանալի արդյունք է: Չեմ կասկածում, որ 2019 թ. Խաչանովը կլինի լավագույն տասնյակում:

Յուրաքանչյուրն էլ ցանկանում է իրեն լավ դրսևորել Աբու-Դաբիի մրցաշարում, քանի որ այդ ստուգատեսը կօգնի հասկանալ, թե ինչ մարզավիճակում ես գտնվում դու և ինչ մարզավիճակում` մրցակիցներդ: Վստահ եմ, բոլորն էլ հանդես կգան իրենց հնարավորությունների առավելագույն չափով»,- ասել է  Տիմը: