29.12.2018 10:00

«Ինտեր»-«Նապոլի» հանդիպման ժամանակ ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել

«Ինտեր»-«Նապոլի» հանդիպման ժամանակ ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, «Ինտեր»-«Նապոլի» հանդիպման ժամանակ ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել, և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Գրավինը մտածում է այն մասին, որպեսզի ընդհատի Իտալիայի առաջնությունը։

Չորս երկրպագու դանակի հարվածներ են ստացել, 35-ամյա երկրպագուին հարվածել է մեքենան, որով «Նապոլիի» երկրպագուները գնում էին մարզադաշտ։ Տղամարդը հոսպիտալացվել է, բայց բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։

«Մենք քննարկում ենք առաջնության ընդհատման տարբերակը։ Մենք հասարակական կարգի հետ կապված խնդիրներ ունենք, ոոնք պետք է լուծել։ Ես հոգեբան չեմ, բայց տեսանելի էր, որ որոշ ֆուտբոլիստներ  «Ինտեր»-«Նապոլի» խաղի ժամանակ նյարդայնանում էին։ 

Տեղի են ունեցել շատ լուրջ իրադարձություններ։ Մենք խորհրդակցում ենք նախարարությունների, Ազգային օլիմպիական կոմիտեի հետ, հետո կընդունենք որոշում»,- ասել է նա։