29.12.2018 11:36

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը կտեղափոխվի «Ռեալ»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը կտեղափոխվի «Ռեալ»

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասը հունվարին կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:

Marca-ի համաձայն՝ 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կկազմի 15 միլիոն եվրո: Կողմերն արդեն փոխհամաձայնության են եկել այդ հարցով:

Դիասն Արքայական ակումբի հետ կկնքի 6 տարվա պայմանագիր՝ տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձով:

Բրաիմ Դիասը 2014-ին իսպանական «Մալագայից» է տեղափոխվել անգլիական ակումբ, իսկ նրա տրանսֆերը կազմել է 350 հազար եվրո: