29.12.2018 12:00

Ժարդիմը կարող է գլխավորել «Միլան»-ը

Ժարդիմը կարող է գլխավորել «Միլան»-ը

«Մոնակո»-ի նախկին գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը կարիերան կարող է շարունակել Իտալիայում: Այս մասին հայտնում է Calciomercato-ն: 

Պորտուգալացի մասնագետը «Միլան»-ը կարող է գլխավորել Ջենարո Գատուզոյի հեռացման դեպքում:  

Ժարդիմի գործակալը կապ է հաստատել «ռոսոներիներ»-ի ներկայացուցիչների հետ և առաջարկել է դիտարկել իր հաճախորդի թեկնածությունը:  

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 44-ամյա մասնագետը հրաժարվել է գլխավորել «Ալ-Նասր»-ը: