29.12.2018 12:39

Telemadrid. Մոդրիչը մերժել է «Ռեալ»-ին

Telemadrid. Մոդրիչը մերժել է «Ռեալ»-ին

«Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հրաժարվել է նոր պայմանագիր կնքելու «արքայական» ակումբի առաջարկից: Այս մասին հայտնում է Telemadrid-ը: 

«Սերուցքայիններ»-ը 33-ամյա խաղացողին առաջարկել են նոր համաձայնագիր կնքել, որի ժամկետն ավարտվում է 2020 թվականին: 

Սակայն խորվաթ ֆուտբոլիստը դեռևս մտադիր չէ դա անել:  

Մադրիդյան ակումբը ցանկանում է բարձրացնել աշխարհի 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստի  աշխատավարձը և բոնուսներ ավելացնել, որպեսզի թիմում պահի նրան: