29.12.2018 13:00

El Mundo Deportivo. Պիկեն մտադիր է ժամանակից շուտ ավարտել կարիերան՝ հանուն «Բարսելոնա»-ի նախագահի պաշտոնի

El Mundo Deportivo. Պիկեն մտադիր է ժամանակից շուտ ավարտել կարիերան՝ հանուն «Բարսելոնա»-ի նախագահի պաշտոնի

«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն ցանկանում է ժամանակից շուտ ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, իսպանացի ֆուտբոլիստը պատրաստ է մեծ ֆուտբոլին հրաժեշտ տալ 2020 թվականին՝ 33 տարեկան հասակում: Կարիերայի ավարտից հետո 31-ամյա խաղացողը մտադիր է պայքարել կատալոնական ակումբի նախագահի պաշտոնը ստանձնելու համար: 

Հիշեցնենք, որ ակումբի նախագահի հաջորդ ընտրությունը տեղի է ունենալու 2021 թվականին: