29.12.2018 13:43

«Լիվերպուլ»-ի պաշտպանը քննադատել է Կլոպին

«Լիվերպուլ»-ի պաշտպանը քննադատել է Կլոպին

«Լիվերպուլ»-ի պաշտպան Ալբերտո Մորենոն քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին:

«Ես նոր էի վերականգնվել վնասվածքից հետո, բայց այդպես էլ ոչ մի հնարավորություն չստացա: Կլոպը միայն Ռոբերտսոնին էր տեղ տալիս մեկնարկային կազմում: Ինձ համար անհասկանալի է նրա որոշումը, քանի որ քրտնաջան աշխատել եմ մարզումների ժամանակ: Վերջերս նույնիսկ չենք կարողանում նայել միմյանց աչքերի մեջ»,- 26-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում իսպանացի ֆուտբոլիստը մերսիսայդյան ակումբի կազմում մասնակցել է ընդամենը 4 հանդիպման: