29.12.2018 23:33

ԱՊԼ. «Լիվերպուլ»-ը ջախջախեց «Արսենալ»-ին (տեսանյութ)

ԱՊԼ. «Լիվերպուլ»-ը ջախջախեց «Արսենալ»-ին (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում առաջատար «Լիվերպուլ»-ը տանը 5:1 հաշվով ջախջախեց «Արսենալ»-ին:

11-րդ րոպեին լոնդոնցիներին առաջ մղեց Մեիթլենդ-Նաիլսը: 14-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Ֆիրմինոն: 2 րոպե անց բրազիլացին իր հաշվին դուբլ գրանցեց: 32-րդ րոպեին իր թիմի առավելությունը եռապատկեց Մանեն: Առաջին կեսի վերջին րոպեին 11-մետրանոցի օգնությամբ Սալահը հաշիվը դարձրեց 4:1: 65-րդ րոպեին ևս մեկ 11-մետրանոց նշանակվեց. այս անգամ անվրեպ իրացրեց Ֆիրմինոն և իր հաշվին հեթ-տրիկ ձևակերպեց:

«Զինագործներ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց խաղին:

Այսպիսով, «Լիվերպուլ»-ը 54 միավորով շարունակում է մնալ առաջին տեղում, իսկ «Արսենալ»-ը 38 միավորով՝ 5-րդ տեղում:

«Լիվերպուլ» - «Արսենալ»՝ 5:1