09.01.2019 09:32

Արսեն Վենգերը՝ Քաթարի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածու

Արսեն Վենգերը՝ Քաթարի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածու

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է գլխավորել ֆուտբոլի Քաթարի ազգային հավաքականը, հաղորդում է France Football-ը:

Քաթարի ֆուտբոլային ղեկավարությունը ցանկանում է, որ ֆրանսիացի մասնագետը ազգային թիմին պատրաստի 2022թ. աշխարհի առաջնությանը: 69-ամյա Վենգերը Քաթարի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուն է:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը «Արսենալը» գլխավորել է 1996-2018-ը՝ նվաճելով 19 տիտղոս: Մարզչական կարիերայի ընթացքում Վենգերը մարզել է նաեւ ֆրանսիական «Նանը», «Մոնակոն» ու ճապոնական «Նայոգա Գրամպուսը»: