09.01.2019 10:36

«Բարսելոնայի» նախկին մարզիչը գլխավորեց Մեքսիկայի հավաքականը

 «Բարսելոնայի» նախկին մարզիչը գլխավորեց Մեքսիկայի հավաքականը

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն նշանակվել է Մեքսիկայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

56-ամյա Մարտինոն փոխարինել է Խուան Կարլոս Օսորիոյին, որը հեռացվել էր աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Բրազիլիայի հավաքականին 0:2 հաշվով պարտվելուց հետո:

Մարտինոյի նախորդ ակումբը ամերիկյան «Ատլանտա Յունայթեդն» էր, որի հետ դարձել է ՄԼՍ-ի գավաթի խաղարկության հաղթող: «Բարսելոնայից» բացի Մարտինոն գլխավորել է նաեւ արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյզը», Պարագվայի «Լիբերտադն» ու «Սերո Պորտենյոն», Պարագվայի եւ Արգենտինայի ազգային հավաքականները: