09.01.2019 11:00

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները

CIES Football Observatory–ն ներկայացրել է հինգ առաջատար եվրոպական լիգաներում հանդես եկող ամենաթանկ ֆուտբոլիստներին։

Առաջին տեղում է Փարիզի ՊՍԺ–ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 20–ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 218,5 միլիոն եվրո։

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը գնահատվում է 127,2 միլիոն եվրո եւ 19–րդն է։

100 միլիոն եվրոյից բարձր տրանսֆերային արժեք ունի 27 ֆուտբոլիստ։ Նրանցից 16–ը հանդես է գալիս Անգլիայի Պրեմյեր լիգայում, 5–ը՝ Իսպանիայի առաջնությունում, 3–ը՝ Իտալիայում, 2–ը՝ Ֆրանիայում, 1–ը՝ Գերմանիայի Բունդեսլիգայում։

1.Կիլիան Մբապե (ՊՍԺ)՝ 218,5 միլիոն եվրո

2. Հարի Քեյն («Տոտենհեմ»)՝ 200,3 միլիոն եվրո

3. Նեյմար (ՊՍԺ)՝ 197,1 միլիոն եվրո

4. Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի»)՝ 185,8 միլիոն եվրո

5. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)՝ 184,3 միլիոն եվրո

6. Պաուլո Դիբալա («Յուվենտուս»)՝ 171,9 միլիոն եվրո

7. Լիոնել Մեսի («Բարսելոնա»)՝ 171,2 միլիոն եվրո

8. Ռոմելու Լուկակու («Մանչեսթեր Յունայթեդ»)՝ 162 միլիոն եվրո

9. Ֆիլիպե Կոուտինյո («Բարսելոնա»)՝ 157 միլիոն եվրո

10. Լերոյ Սանե («Մանչեսթեր Սիթի»)՝ 156,1 միլիոն եվրո