09.01.2019 11:30

Մարկո Ռոյսը՝ Բունդեսլիգայի լավագույն խաղացող

Մարկո Ռոյսը՝ Բունդեսլիգայի լավագույն խաղացող

Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսը ճանաչվել է Գերմանիայի առաջնության առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստ (առանց դարպասապահների)։ Անանուն հարցումն անցկացրել է գերմանական Kicker–ը։ Հարցմանը մասնակցել են Բունդեսլիգայի թիմերի խաղացողները։

Մարկո Ռոյսը ստացել է ձայների 44 տոկոսը։ Երկրորդ տեղում է Ռոյսի ակումբակից Ակսել Վիտսելը։ Լավագույն եռյակը եզրափակել է «Այնտրախտի» հարձակվող Լուկա Իովիչը։ Երկուսն էլ ստացել են 8.9 տոկոս։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Ռոյսը մասնակցել է 17 հանդիպման, խփել է 11 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ «Բորուսիան» 42 միավորով առաջին տեղում է եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Մյունխենի «Բավարիայից»։

Հիշեցնենք, որ Ռոյսը ճանաչվել էր նաեւ 2018թ. Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ։