09.01.2019 12:00

Calciomercato. «Ռեալ»-ը գլխավոր մարզչի նոր թեկնածու ունի

Calciomercato. «Ռեալ»-ը գլխավոր մարզչի նոր թեկնածու ունի

«Ռեալ»-ի ղեկավարությունը դժգոհ է Սանտիագո Սոլարիի աշխատանքից և մտադիր է նրա փոխարեն մեկ այլ մարզիչ հրավիրել: Այս մասին տեղեկացնում է Calciomercato-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, «սերուցքայիններ»-ը պատրաստվում են թիմի ղեկը վստահել «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին, ով որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ թուրինյան ակումբից: 

Նշենք, որ իտալացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

Հավելենք, որ Պրիմերայի 18 տուրից հետո «արքայական ակումբ»-ը վաստակել է 30 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: