09.01.2019 13:00

Ա Սերիայի 4 ակումբ պայքարում է Բալոտելիի տրանսֆերի համար

Ա Սերիայի 4 ակումբ պայքարում է Բալոտելիի տրանսֆերի համար

«Նիս»-ի հարձակվող Մարիո Բալոտելին հունվարին կարող է հեռանալ ակումբից: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, 28-ամյա ֆուտբոլիստին իրենց թիմում են ցանկանում տեսնել «Սամպդորիա»-ն, «Բոլոնյա»-ն, «Սասուոլո»-ն և «Պարմա»-ն:

Հիշեցնենք, որ իտալացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականի ամառը, սակայն ֆրանսիական ակումբը ցանկանում է հնարավորինս շուտ խզել այն: