09.01.2019 13:32

UFC-ի նախագահը հայտնել է, թե երբ է տեղի ունենալու Նուրմագոմեդով - Մաքգրեգոր պատասխան մենամարտը

UFC-ի նախագահը հայտնել է, թե երբ է տեղի ունենալու Նուրմագոմեդով - Մաքգրեգոր պատասխան մենամարտը

UFC-ի նախագահ Դենա Ուայթն իր կարծիքն է հայտնել Խաբիբ Նուրմագոմեդովի և Քոնոր Մաքգրեգորի միջև ռևանշ մենամարտ անցկացնելու հավանականության մասին:

«Հստակ ոչինչ ասել չեմ կարող: Եթե ամեն ինչ մեր ծրագրածով գնա, ապա պատասխան մենամարտը տեղի կունենա հենց այս տարի»,- Ուայթի խոսքերն է մեջբերում TMZ-ը:

Հիշեցնենք, որ կողմերի միջև առաջին մենամարտը տեղի էր ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 7-ին: Այդ ժամանակ ռուս մարզիկը հաղթել էր Մաքգրեգորին: