09.01.2019 14:10

Հայտնի է՝ որքան կկազմի Australian Open-ի մրցանակային ֆոնդը 2019 թվականին

Հայտնի է՝ որքան կկազմի Australian Open-ի մրցանակային ֆոնդը 2019 թվականին

Հայտնի է դարձել Ավստրալիայի Բաց առաջնության մրցանակային ֆոնդը 2019 թվականի համար: Այն, նախորդի համեմատ, ավելացել է 14 տոկոսով՝ 39 մլն դոլարից հասնելով 44,5 մլն-ի:

Հաղթողը ստանալու է 2,93 մլն, որը 100000 դոլարով ավելին է, քան նախորդ տարվա պարգևավճարը:

Հատկանշական է, որ այն թենիսիստները, ովքեր դուրս կմնան առաջին շրջանից, իրենց բանկային հաշիվները կավելացնեն 54000 դոլարով:

Զուգախաղերի հաղթողները կստանան 500000:

Հիշեցնենք, որ տղամարդկանց և կանանց մրցաշարերում պարգևավճարները նույնն են:

Հավելենք, որ մրցաշարը մեկնարկելու է հունվարի 14-ին: Գործող չեմպիոնները շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ու դանիացի Կարոլինա Վոզնյացկին են: