08.01.2019 12:21

Գաբոնի նախագահը. Փլեյբոյից ու ֆանկ-երգչից մինչև երկրի առաջնորդ

Գաբոնի նախագահը. Փլեյբոյից ու ֆանկ-երգչից մինչև երկրի առաջնորդ

Գաբոնում պետական հեղաշրջման փորձից հետո աշխուժացել է բանավեճը գործող նախագահ Ալի Բոնգոյի լեգիտիմության վերաբերյալ, որի ընտանիքը աֆրիկյան այդ երկիրը ղեկավարում է արդեն ավելի քան 50 տարի:

Բոնգոն հայտնի է ոչ միայն իր քաղաքական որոշումներով, այլև երաժշտության, ֆուտբոլի և մասոնական շարժման նկատմամբ իր սիրով:

Ոմանց համար Ալի Բոնգոն շփացած փլեյբոյ-արքայազն է, որը նախագահական աթոռը ժառանգել է հորից, մյուսների համար նա նախկին տաղանդավոր ֆանկ-երաժիշտ է, որ ստիպված է եղել ստանձնել Գաբոնի ղեկը՝ իշխանության ժառանգականությունը պահպանելու համար: Շատերի կարծիքով էլ նա դեմոկրատական ճանապարհով ընտրված ղեկավար է:

Բոնգոն ծնվել է հարևան Կոնգոյում, դրա համար էլ նրա հակառակորդները շեշտում են, որ նրա մանկությունն ու պատանեկությունը Գաբոնում չեն անցել, ու նա օտար է, նա չի ծնվել նախագահական պալատում, չի սովորել տեղական լեզուները, արտասահմանյան կրթություն է ստացել:

Ինը տարեկանում Ալի Բոնգոյին ուղարկել են Ֆրանսիայում մասնավոր դպրոց, այնուհետև նա Սորբոնում ուսանել է իրավագիտություն: Եթե Բոնգոն նախագահ չդառնար, նա, ամենայն հավանականությամբ, երաժշտի կարիերա կաներ: Բոնգոյին քննադատում են նաև մասոններին պաշտպանելու համար: Նա Աֆրիկայի ֆրանսալեզու նախագահների թվում եզակիներից մեկն է, որ ոչ միայն բացահայտ պաշտպանում է այդ շարժումը, այլև ղեկավարում է Գաբոնի մասոնական օթյակը:

2009 թ. հոր մահից հետո նա հաղթել է նախագահական ընտրություններում՝ ստանալով բնակչության 42 %-ի ձայները: Նրան բազմիցս մեղադրել են ընտրությունների արդյունքները կեղծելու և կոռուպցիայի մեջ:

Փոխանցում է BBC-ն: