08.01.2019 13:32

Համաշխարհային բանկի ղեկավարը հայտարարել է վաղաժամ հրաժարականի մասին

Համաշխարհային բանկի ղեկավարը հայտարարել է վաղաժամ հրաժարականի մասին

Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոնգ Կիմը վաղաժամ հեռանում է պաշտոնից, որը նա զբաղեցրել է վեց տարուց ավելի:

Այդ պաշտոնում Կիմին առաջադրելէր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման: Հրաժարականի պատճառները չեն հրապարակվում: Կիմը կարող էր պաշտոնում մնալ մինչև 2022 թ.-ը:

«Ինձ համար մեծ պատիվ էր նախագահել ծայրահեղ աղքատությունն արմատախիլ անող այս երևելի կազմակերպությունը՝ իրենց գործին անմնացորդ նվիրված մարդկանցով»,- ասվում է Կիմի հրաժարականի հայտարարության մեջ, որը հաղորդել է ՀԲ-ի մամլո ծառայությունը:

Հայտարարության մեջ Կիմը նշել է, որ այժմ ՀԲ-ի աշխատանքը «շատ ավելի կարևոր է, քան երբևէ, քանի որ աղքատների թիվն աշխարհում աճում է, իսկ կլիմայի փոփոխությունների, համաճարակների, սովի ու փախստականների հետ կապված խնդիրներն ավելի լուրջ ու բարդ են դառնում»:

Ինչպես հաղորդել է բրիտանական Guardian-ը, հղում անելով իր զրուցակիցներին, պաշտոնից հեռանալը Կիմի անձնական որոշումն է:

Փոխանցում է BBC-ն: