08.01.2019 14:36

Կիմ Չեն Ինը ժամանել է Չինաստան

Կիմ Չեն Ինը ժամանել է Չինաստան

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան՝ այդ երկրի ղեկավար Սի Ձինպինի հրավերով, հաղորդել են չինական և հյուսիսկորեական զանգվածային լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ Կիմ Չեն Ինը, տիկնոջ՝ Լի Սոլ Չժուի հետ միասին, Չինաստանում կլինի մինչև հունվարի 10-ը:

Այս այցը տեղի է ունեցելԿիմ Չեն Ինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ հանդիպումը կազմակերպելու համար Փհենյանի և Վաշինգտոնի միջև ընթացող բանակցությունների վերաբերյալ հաղորդումների ֆոնին: Երկու երկրների ղեկավարներն առաջին անգամ հանդիպել են անցած տարվա հունիսին:

Կիմ Չեն Ինը Չինաստան է այցելում չորրորդ անգամ:

Փոխանցում է BBC-ն: