08.01.2019 17:46

Անկարայում մեկնարկում է Ռուսաստանի դեսպանի սպանության գործով դատավարությունը

Անկարայում մեկնարկում է Ռուսաստանի դեսպանի սպանության գործով դատավարությունը

Անկարայում մեկնարկում է  2016 թ. դեկտեմբերին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով կասկածյալների դատավարությունը:

Դատախազության վարկածով՝ 28 մեղադրյալները կապ ունեն ԱՄՆ-ում բնակվող քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ և անդամակցում են նրա FETO կազմակերպությանը, որը Թուրքիայում ահաբեկչական է ճանաչվել:

Կառլովը սպանվել է Անկարայում, Ժամանակակից արվեստի կենտրոնում կազմակերպված ֆոտոցուցահանդեսի բացման արարողության ժամանակ: 22-ամյա Մեւլյութ Մերթ Ալթինթաշը, «Ալլահակբար: Միմոռացեք Հալեպը» գոչելով, մի քանի կրակոց էր արձակել դիվանագետի վրա: Անվտանգության ուժերի աշխատակիցները վնասազերծել էին նրան:

Հետաքննության տվյալներով՝ FETO-ի պարագլուխները դեռ ամռանն էին Ալթինթաշին հանձնարարել սպանել Ռուսաստանի դեսպանին:

Ինչպես հաղորդել է թուրքական դատախազությունը, Ալթինթաշը մտադիր է եղել դեսպան Կառլովին սպանել 2016 թ. հունիսի 27-ին, Թուրքիայի իշխող կուսակցության կողմից դեսպանների համար կազմակերպված ընթրիքի ժամանակ:

Փոխանցում է BBC-ն: