09.01.2019 12:23

ԱՄՆ-ը և Թուրքիան վիճում են քրդերի հարցով

ԱՄՆ-ը և Թուրքիան վիճում են քրդերի հարցով

Թուրքիան կարող է Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ գործողություններ սկսել ցանկացած պահի՝ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի այցից անմիջապես հետո:

Նման հնարավորության մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Պատգամավորների առջև ելույթ ունենալով՝ Էրդողանը անընդունելի է անվանել Բոլթոնի հայտարարությունները, թե ԱՄՆ-ը Սիրիայի հյուսիս-արևելքից դուրս չի բերի իր զորքերը, քանի դեռ թուրքական կառավարությունը չի երաշխավորում քրդական աշխարհազորի անվտնագությունը, որը ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի դաշնակիցն է:

Նախորդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփնիր Twitter-ում գրելէր, թե ԱՄՆ-ն իր զինվորական քանակակազմը Սիրիայից դուրս կբերի անհրաժեշտ տեմպերով՝ շարունակելով պայքարել այդ երկրում մնացած ԻՊ գրոհայինների դեմ, և դա որևէ փոփոխության ենթակա չէ: ԱՄՆ նախագահը քննադատել էր New York Times-ում հրապարակված հոդվածը, որում, հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, նշվում էր, թե Թրամփը, իբր, համաձայնել է չորս ամիս հատկացնել Սիրիայի տարածքից զորքերը դուրս բերելու համար:

Փոխանցում է euronews-ը: