09.01.2019 16:32

Ռուսաստանցի իրավաբանին ԱՄՆ-ում մեղադրանք է ներկայացվել

Ռուսաստանցի իրավաբանին ԱՄՆ-ում մեղադրանք է ներկայացվել

Ռուսաստանցի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայային, որը հարցաքննվել է ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ գործով, ԱՄՆ-ում նոր մեղադրանք է ներկայացվել: Այդ մասին գրել է  The New York Times-ը:

Վեսելնիցկայան մեղադրվում է Արդարադատության նախարարությունում փողերի լվացման միջադեպի վերաբերյալ հետաքննության ընթացքում ամերիկյան  արդարադատությանը խոչընդոտելու մեջ: ԱՄՆ-ում համոզված են, որ այդ գործին առնչվում է ազդեցիկ ռուսաստանցի գործարար և նրա ներդրումային ընկերությունը: Արդարադատության նախարարությունը Ռուսաստանի կառավարությանը նամակ է հղել՝ խնդրելով աջակցել հետաքննությանը, սակայն պատասխան նամակում արդարացվել են նշված անձի գործողությունները:

Ամերիկյան դատախազությունը նշում է, որ Վեսելնիցկայան գաղտնի համագործակցել է Ռուսաստանի դատախազության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և մասնակցել է պաշտոնական պատասխանի պատրաստմանը, որն ուղարկվել է Մանհեթենի դաշնային դատարան:

Ապրիլին Վեսելնիցկայան հարցաքննվել է ԱՄՆ սենատի հանձնաժողովում՝ ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործով: Քննիչներին հետաքրքրել է նրա հանդիպումը նախագահ Թրամփի որդու հետ՝ մինչև Թրամփի ընտրվելը 2016 թ.: Նշվում էր, որ հանդիպման նպատակը ընտրարշավի երկրորդ մասնակցի՝ Հիլարի Քլինթոնի դեմ կոմպրոմատ հավաքելն է եղել: Վեսելնիցկայան հայտարարել է, որ նախագահի որդու հետ իր շփումը զուտ մասնավոր բնույթի է եղել և ոչ մի կապ չի ունեցել ո՛չ ավագ Թրամփի, ո՛չ Քլինթոնի և ո՛չ է, առհասարակ՝ ընտրությունների հետ:

Փոխանցում է lenta.ru-ն: