10.01.2019 10:00

Աֆրիկայի խորհրդանշական հավաքականը 2018-ին

Աֆրիկայի խորհրդանշական հավաքականը 2018-ին

Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան ներկայացրել է մայրցամաքի խորհրդանշական հավաքականը 2018 թվականին:

Դարպասապահ. Դենիս Օնյանգո (Ուգանդա, «Մամելոդի Սանդաունզ»):

Պաշտպաններ. Սերժ Օրյե («Տոտենհեմ», Կոտ դ՛Իվուար), Մեհդի Բենատիա (Մարոկկո, «Յուվենտուս»), Էրիկ Բայի («Մանչեսթեր Յունայթեդ», Կոտ դ՛Իվուար), Կալիդու Կուլիբալի («Նապոլի», Սենեգալ):

Կիսապաշտպաններ. Նաբի Կեյտա («Լիվերպուլ», Գվինեա), Թոմաս Պարտի («Աթլետիկո», Գանա), Ռիյադ Մահրեզ (Ալժիր, «Մանչեսթեր Սիթի»):

Հարձակվողներ. Մոհամեդ Սալահ (Եգիպտոս, «Լիվերպուլ»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (Գաբոն, «Արսենալ») եւ Սադիո Մանե (Սենեգալ, «Լիվերպուլ»):

Նշենք, որ երկրորդ տարին անընդմեջ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Եգիպտոսի հավաքականի ու անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը: