10.01.2019 10:30

Ֆիլիպե Կոուտինյոն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Ֆիլիպե Կոուտինյոն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» ֆավորիտ է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը ձեռք բերելու հարցում, հաղորդում է Manchester Evening News-ը:

Տեղեկություններ կան, որ «Յունայթեդը» արդեն սկսել է բանակցությունները կատալոնացիների հետ՝ հաշվի առնելով ֆուտբոլիստի ունեցած դժվարությունները ակումբում: Բրազիլացի ֆուտբոլիստը խաղաժամանակի պակաս է զգում իսպանական գրանդում:

Չի բացառվում, որ տեղափոխությունը կկայանա ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Կոուտինյոյի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին»: