10.01.2019 11:00

«Չելսին» կվարձակալի Իգուաինին

 «Չելսին» կվարձակալի Իգուաինին

Իտալական «Միլանում» վարձավճարով հանդես եկող արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը մոտ է Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելուն:

Marca-ի համաձայն՝ անգլիական ակումբը կգնի 31-ամյա ֆուտբոլիստի վարձակալության իրավունքը՝ հետագայում տրանսֆերային իրավունքը 36 միլիոն եվրոյով ձեռք բերելու պայմանով: Իգուաինի տրանսֆերային իրավունքը պատկանում է Թուրինի «Յուվենտուսին»:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում արգենտինացի հարձակվողը մասնակցել է 12 խաղի, խփել 5 գոլ եւ կատարել 1 գոլային փոխանցում: