10.01.2019 11:32

Դորտմունդի «Բորուսիա»-ն ցանկանում է պայմանագիր կնքել Ազարի հետ

Դորտմունդի «Բորուսիա»-ն ցանկանում է պայմանագիր կնքել Ազարի հետ

Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի վինգեր Տորգան Ազարը կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»: 

Bild-ի հաղորդմամբ՝ ակումբներն արդեն սկսել են բանակցել 25-ամյա խաղացողի տրանսֆերի վերաբերյալ: 

Գլադբախցիները ցանկանում են բելգիացու տրանսֆերի դիմաց 42 միլիոն եվրո ստանալ: 

Ազարի ծառայություններով անձամբ հետաքրքրված է դորտմունդյան ակումբի գլխավոր մարզիչ Լյուսյեն Ֆավրը, ով նրա հետ ծանոթ է Մյունխենգլադբախում համատեղ աշխատանքից: 

Դորտմունդում վստահ են, որ նա կկարողանա փոխարինել «Չելսի» տեղափոխված Քրիստիան Պուլիշիչին: