10.01.2019 11:53

«Ռեալ»-ը կտուգանի Բեյլին

«Ռեալ»-ը կտուգանի Բեյլին

«Ռեալ»-ը կպատժի վինգեր Գարեթ Բեյլին այն բանի համար, որ ուելսցին «Սանտիագո Բերնաբեու»-ն լքել էր մինչև «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղի (0:2) ավարտը: 

29-ամյա խաղացողը վնասվածքի պատճառով բաց էր թողել այդ հանդիպումը և խաղին հետևում էր տրիբունայից: 

El Confidencial-ի հաղորդմամբ՝ Բեյլը խաղավարտից 12 րոպե առաջ 0:1 հաշվի ժամանակ լքել է մարզադաշտը: 

«Ռեալ»-ը նրա կպատժի այդ արարքի համար, քանի որ այն ֆուտբոլիստները, որոնք չեն մասնակցում հանդիպմանը, պարտավոր են մինչև խաղի ավարտը մնալ մարզադաշտում: