10.01.2019 12:30

Չերդանցևը՝ «Արսենալ»-ից Մխիթարյանի հնարավոր հեռանալու մասին

Չերդանցևը՝ «Արսենալ»-ից Մխիթարյանի հնարավոր հեռանալու մասին

Ռուսական «Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան Գեորգի Չերդանցևը խոսել է «Արսենալ»-ից Հենրիխ Մխիթարյանի հնարավոր հեռանալու մասին: 

«Դա չի կարելի լրջությամբ քննարկել, այս ամենը տրանսֆերային շշուկներ են: Դա կարող է ԶԼՄ-ի խաղը լինել, ինչ-որ գործակալական հարցեր: 

Հենրիխը եվրոպական բարձրակարգ ֆուտբոլիստ է, Եվրոպայում նա վաղուց է իրեն դրսևորել և «Արսենալ»-ում հայտնվել է որպես արտակարգ խաղացող: 

Մխիթարյանը պահանջված է իր ակումբում, ինձ թվում է՝ ոչ մի լրացուցիչ ապացույց նրա մակարդակում պետք չէ», - ասել է մեկնաբանը: