10.01.2019 12:56

«Ռեալ»-ը Սոլարիի վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել

«Ռեալ»-ը Սոլարիի վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել

«Ռեալ»-ի ղեկավարությունը կարևոր որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի ապագայի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Cadena Cope-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «արքայական ակումբ»-ը մինչև մրցաշրջանի ավարտը մտադիր չէ հեռացնել արգենտինացի մասնագետին: Եթե «սերուցքայիններ»-ը ձախողեն նաև մրցաշրջանի երկրորդ հատվածը, այդ դեպքում մադրիդցիներն ամռանը կհրաժարվեն Սոլարիի ծառայություններից: 

Հիշեցնենք, որ Պրիմերայի 18 տուրից հետո «Ռեալ»-ը 30 միավորով 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 10 միավորով զիջելով «Բարսելոնա»-ին: