10.01.2019 13:57

Ռոնալդուն նորից սկանդալի կենտրոնում է

Ռոնալդուն նորից սկանդալի կենտրոնում է

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին, անգլուհի մոդել Ժասմին Լենարդը անկեղծացել է, որ իր հարաբերությունները պորտուգալացու հետ «շաքար» չեն եղել: Նրա պնդմամբ՝ Ռոնալդուն անգամ խանդի հողի վրա սպառնացել է, որ կսպանի նրան:

«Երկար մտածելուց հետո ես որոշեցի աջակցել Կետրին Մայորգային Կրիշտիանու Ռոնալդուի դեմ գործում, զրուցեցի նրա փաստաբանների հետ: Խնդրում եմ՝ կապ հաստատել ինձ հետ: Ես կարևոր տեղեկություններ ունեմ Ռոնալդուի անձի շուրջ, որոնք կօգնեն գործի քննությանը:

Որևէ մեկը պատկերացում չունի անգամ, թե ով է Կրիշտիանու Ռոնալդուն: Նա ինձ ասում էր, եթե ես ժամադրվեմ այլ տղամարդու հետ կամ պարզապես բացակայեմ տնից, ինձ կառևանգեն, կմասնատեն ու մարմնիս մասերը կգցեն գետը: Ես ունեմ բոլոր ապացույցները», – գրել է Լենարդը թվիթերյան իր էջում: