10.01.2019 11:16

Ադրբեջանում ցույցերին մասնակցելու համար ազատում են աշխատանքից

Ադրբեջանում ցույցերին մասնակցելու համար ազատում են աշխատանքից

Ադրբեջանում ընդդիմադիր հանրահավաքների մասնակցելու համար կարելի է զրկվել աշխատանքից, ընդ որում՝ ոչ միայն պետական հիմնարկներում: Ոչ խորհրդարանական կուսակցություններից մեկը պնդում է, որ անցյալ տարի աշխատանքից հեռացվել է իր անդամներից 30 հոգի:  Ի դեպ, հեռացվում են ոչ միայն ընդդիմադիրները, այլև նրանց հարազատները:

Ըստ ակտիվիստներից մեկի՝ յուրաքանչյուր ակցիայից առաջ քաղաքական ակտիվիստներին և նրանց, ովքեր օգնում են կազմակերպել հանրահավաքները, կանչում են ոստիկանություն և հետաքրքրվում, թե որտեղ են նրանք աշխատում, և իր հետ նույնպես այդկերպ է եղել: Ու մի քանի օր անց իր ղեկավարը կանչել է ու տեղեկացրել, որ «վերևից հանձնարել են քեզ ազատել աշխատանքից»:

Ինչպես ձերբակալությունները, աշխատանքից հեռացնելը նույնպես ամենատարածված պատժամիջոցներից է՝ ցույցերին մասնակցելու համար: Իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի խոսքով՝ խնդրի իրական մասշտաբների մասին դժվար է դատել, քանի որ գործատուները ոչ միշտ են ասում, որ մարդուն աշխատանքից ազատում են քաղաքական նկատառումներով:

Փոխանցում է BBC-ն: