10.01.2019 12:20

Times. Ռուսաստանցի վարձկաններ Սուդանում

Times. Ռուսաստանցի վարձկաններ Սուդանում

Աֆրիկայում Times-ի թղթակիցը հայտնել է, որ Սուդանի մայրաքաղաքում նկատվել են ռուսախոս վարձկաններ:

Դա մտահոգության տեղիք է տվել, թե Կրեմլը աջակցում է երկրի նախագահ  Օմար Հասան ալ-Բաշիրին, մինչդեռ Սուդանում հակակառավարական բողոքի ցույցերի ալիք է ծավալվում: Լրատվամիջոցը նշում է, որ բողոքի այդ ալիքը ամենամեծ սպառնալիքն է, որին բախվում է Բաշիրի ռազմական դիկտարուրան իր իշխելու 30 տարիների ընթացքում:

Times-ը նշում է, որ ռուսաստանցի վարձկաններն ուղարկվել են այն ժամանակ, երբ Մոսկվան առևտուրը, անվտանգությունն ու պաշտպանությունը զարգացնելու հնարավորություններ է փնտրում աֆրիկյան մայրցամաքի այդ հատվածում:

Պարբերականի տվյալներով՝ Ռուսաստանի իշխանությունները վերջին երկու տարիներին էներգետիկ նախագծեր են իրականացնում Կոնգոյի Հանրապետությունում, Նիգերիայում և Սուդանում: Ռուսաստանյան ընկերությունները նաև ներգրավված են Զիմբաբվեում պլատինի արդյունահանման 400 միլիոնանոց նախագծում, ինչպես նաև Եգիպտոսում խոշոր մի նախագծում և 220 միլիոնանոց նախագծում Գվինեայում:

Փոխանցում է BBC-ն: