10.01.2019 13:07

Մահացել է ԽՍՀՄ ԳԽ վերջին նախագահը

Մահացել է ԽՍՀՄ ԳԽ վերջին նախագահը

88 տարեկանում մահացել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերջին նախագահ Անատոլի Լուկյանովը: Այդ մասին Twitter-ում տեղեկացրել է Սմոլենսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Օստրովսկին: Քաղաքական գործչի դուստրը հաստատել է հոր մահը:

1991 թ. օգոստոսին Լուկյանովը հարել էր ԳԿՉՊ-ի անդամներին, իսկ խռովությունը ճնշելուց հետո ձերբակալվել՝ երկրում իշխանությունը զավթելու փորձի մեղադրանքով: Ավելի ուշ նա պնդել էր, որ ինքը ԳԿՉՊ-ի կազմումչի եղել և ԽՍՀՄ-ում արտակարգ դրություն մտցնելն արդարացված չի համարել:

Լուկյանովը մի քանի ամիս անցկացրեց կանավայրում, ապա լաազատ արձակվեց՝ չհեռանալու ստորագրությամբ:

ՌԴԿԿ ԿԿ նախագահ Գենադի Զյուգանովի տեղեկացմամբ՝ Լուկյանովը կհուղարկավորվի Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանոցում:

Փոխանցում է BBC-ն: