10.01.2019 13:53

Էրդողանը պատերազմ է հայտարարել պլստիկե տոպրակներին

Էրդողանը պատերազմ է հայտարարել պլստիկե տոպրակներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կանեփե ցանցապարկերն ավելի լավն են, քան պլատիկե տոպրակները, փոխանցել է Anadolu գործակալությունը:

Անդրադառնալով իր տիկնոջ՝ Էմինեի խնամարկության տակ գտնվող «Զրո թափոններ» նախագծին՝ Թուրքիայի առաջնորդը նշել է, որ պլատիկե տոպրակները չեն քայքայվում հողի մեջ նույնիսկ 1000 տարի: «Մենք վճռականորեն պատերազմ ենք հայտարարում դրանց»,- ասել է Էրդողանը:

Նա նաև հուշեր է պատմել իր մանկությունից, երբ իր ծնողները ցանցապարկեր էին հյուսում կանեփից, և այդ ցանցապայուսակները շատ երկար էին գործածվում, ինչպես նաև՝ շատ արագ քայքայվում էին հողում: Սակայն այժմ երկրում այլևս կանեփ չի արտադրվում «թշնամիների պատճառով, որոնք բարեկամ էին ձևանում», և այն ստիպված են ներմուծել: Թուրքիայի առաջնորդը հույս է հայտնել, որ կանեփի արտադրությունը կվերսկսվի:

Հունվարի 1-ից Թուրքիայում արգելվել են անվճար պլաստիկե տոպրակները: Նույնպիսի սահմանափակում են մտցրել նաև Հարավային Կորեայում, որտեղ գնորդներին առաջարկում են թղթե կամ կտորից տոպրակներ:

Փոխանցում է lenta.ru-ն: