10.01.2019 15:43

Միլիարդատիրոջ կնոջ համար փրկագին են պահանջում կրիպտոարժույթով

Միլիարդատիրոջ կնոջ համար փրկագին են պահանջում կրիպտոարժույթով

Նորվեգիայում առևանգվել է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ գործարար Թոմ Հագենի կինը:

Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, Աննա-Էլիզաբեթն անհետացել է դեռ հոկտեմբերի վերջին, սակայն անվտանգության նկատառումներով նրա առևանգումը չի հրապարակվել:

Կան տվյալներ, որ առևանգիչները կնոջն ազատ արձակելու համար պահանջել են 9 մլն եվրո, ընդ որում, պատմության ընթացքում առաջին անգամ՝ կրիպտոարժույթով:

Իրավապահները կնոջ բարեկամներին խորհուրդ են տվել չշտապել  փրկագինը վճարել, քանի դեռ չեն համոզվել, որ ամեն ինչ կարգին է: Հետաքննության մեջ ներգրավված են ոչ միայն նորվեգական ոստիկանությունը, այլև Եվրոպոլը և Ինտերպոլը: Ոստիկանությունը դեռ հույս ունի, որ առևանգված կինը կգտնվի ու կվերադարձվի տուն:

Փոխանցում է euronews-ը: