11.01.2019 09:00

«Ռեալը» սկսել է բանակցություններն ապագա գլխավոր մարզչի հետ

«Ռեալը» սկսել է բանակցություններն ապագա գլխավոր մարզչի հետ

Մադրիդյան «Ռեալի» ներկայացուցիչները կապվել են Ժոզե Մոուրինյոյի հետ՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնին մասնագետի հնարավոր վերադարձի հարցը քննարկելու համար։ Գազետա.ռու կայքը, հղում անելով The Sun-ին, գրում է, որ իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հետաքրքրված է նրա հետ աշխատանքը շարունակելու հարցում, ով գլխավորել է ակումբը 2010-2013 թվականներին։

Հաղորդվում է, որ պորտուգալացի մասնագետը ներկա պահին չի կարող զբաղեցնել «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը, քանի որ նա «Մանչեստր Յունայթեդից» դեռ չի ստացել տուժավճարը պայմանագիրը վաղաժամ դադարեցնելու համար։