11.01.2019 11:30

Daily Mail. «Չելսի»-ն «Բավարիա»-ի դեմ բողոք կներկայացնի ՖԻՖԱ-ին

Daily Mail. «Չելսի»-ն «Բավարիա»-ի դեմ բողոք կներկայացնի ՖԻՖԱ-ին

«Չելսի»-ն մտադիր է «Բավարիա»-ի դեմ բողոք ներկայացնել ՖԻՖԱ-ին: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «ազնվականներ»-ին դուր չի եկել այն փաստը, որ մյունխենյան ակումբն առանց թույլատվության բանակցություններ է վարել լոնդոնցիների հարձակվող Կալում Հադսոն-Օդոյի հետ: 

Եթե բողոքը ներկայացվի, ապա ՖԻՖԱ-ն կարող է պատժել Գերմանիայի գործող չեմպիոններին և նույնիսկ զրկել նոր տրանսֆերներ իրականացնելու հնարավորությունից: