11.01.2019 12:06

ՈւԵՖԱ-ն մտադիր է խստացնել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները

ՈւԵՖԱ-ն մտադիր է խստացնել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները

ՈւԵՖԱ-ն մտադիր է խստացնել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: Այս մասին տեղեկացնում է Bild-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլային կազմակերպությունը պատրաստվում է նոր օրենք մտցնել, որով ակումբները ստիպված կլինեն խաղացողի տրանսֆերի գումարն ամբողջովին վճարել առավելագույնը 3 տարվա ընթացքում: 

Հիշեցնենք, որ 2017 թվականի ամռանը ՊՍԺ-ն 222 միլիոն եվրոյով «Բարսելոնա»-ից ձեռք բերեց Նեյմարի տրանսֆերը, սակայն կողմերը պայմանավորվեցին, որ ֆրանսիական ակումբն այդ գումարը կարող է վճարել առաջիկա 5 տարվա ընթացքում: