11.01.2019 12:31

Կայացել է Australian Open-ի վիճակահանությունը

Կայացել է  Australian Open-ի վիճակահանությունը

Կայացել է թենիսի այս տարվա «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարի՝ Australian Open-ի վիճակահանությունը: Դրա արդյունքներով Ռոջեր Ֆեդերերն ու Ռաֆայել Նադալը հայտնվել են միևնույն «կիսադաշտում»:

Մրցաշարի վերջին երկու տարիների չեմպիոն Ֆեդերերի առաջին մրցակիցը կլինի ուզբեկ Դենիս Իստոմինը: Ռաֆայել Նադալը կփորձարկի տեղի ներկայացուցիչ Ջեյմս Դաքուորթի ուժերը: Նովակ Ջոկովիչի մրցակիցը հայտնի կդառնա որակավորման արդյունքում, իսկ երկրորդ շրջանում նրան կարող է սպասել ֆրանսիացի Ժո Ուիլֆրիդ Ցոնգան:

Ֆեդերերի առաջին լուրջ մրցակիցը քառորդ եզրափակիչում կարող է լինել խորվաթ Մարին Չիլիչը: Նրաց հետ նույն հատվածում են ընդգրկվել նաև Ռաֆա Նադալն ու Կևին Անդերսոնը: Ջոկոյի հավանական մրցակիցը լավագույն ութնյակում կարող է լինել Կեյ Նիշիկորին, Ալեքսանդր Զվերևինն էլ Դոմինիկ Թիմը:

Australian Open 2019-ը կմեկնարկի հունվարի 14-ին: