11.01.2019 13:00

Կկայանա՞ Դենիս Սուարեսի տրանսֆերը «Արսենալ»

Կկայանա՞ Դենիս Սուարեսի տրանսֆերը «Արսենալ»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի ապագայի շուրջ խոսակցությունները չեն մարում: Ֆուտբոլիստին ձեռք բերելու գլխավոր թեկնածուն «Արսենալն» է:

Evening Standard-ի հաղորդմամբ, լոնդոնցիներն այս պահին բավարար միջոցներ չունեն իսպանացու ձեռքբերման համար ու կարող են իրենց թույլ տալ նման խոշոր տրանսֆեր միայն ամռանը: Սակայն «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հորդորում է ակումբին գնել Սուարեսին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Այդ պատճառով «Արսենալը» վարձակալությամբ է ցանկանում թիմ բերել Սուարեսին և գնել նրան ամռանը: Բայց կատալոնական ակումբը համաձայն չէ իրերի նման դասավորվածության հետ: Նրանք ցանկանում են խաղացողի ամբողջական տրանսֆերը վաճառել: Մյուս կողմից էլ «կապտանռնագույնների» նախագահ Խոսեպ Մարի Բարտոմեուն կիսապաշտպանի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ խոստացել էր նրան բաց թողնել այլ թիմ հունվարին: