11.01.2019 13:37

«Սանտիագո Բեռնաբեուն» դատարկվում է…

«Սանտիագո Բեռնաբեուն» դատարկվում է…

Մադրիդի «Ռեալի» համար ընթացիկ մրցաշրջանը վատ է դասավորվում: Ոչ բավարար արդյունքների պատճառով հաճախելիությունը կտրուկ նվազել է, «Սանտիագո Բեռնաբեուն» բոլոր խաղերում չէ, որ մարզադաշտը լեփ-լեցուն է լինում:

Վերջինս տասը տարվա ընթացքում հաճախելիությունը նվազել է միջինը 8720 ֆուտբոլասերով, յուրաքանչյուր խաղում գրեթե տասը հազար ազատ նստատեղ:

Առաջնության վերջին տուրում «Մադրիդը» սեփական դաշտում պարտվեց «Սոսիեդադին»` բաց թողնելով երկու գոլ: Պաշտոնական թվի համաձայն`  հանդիպմանը ներկա է գտնվել 53412 երկրպագու: Երկրորդ ցուցանիշը «Խետաֆեի» հետ առաջնության մեկնարկային տուրի հանդիպումից հետո (48446 երկրպագու):

Ներկա պահին առաջնության ամենաէժան տոմսը արժե մոտ 50 եվրո: Հատկանշական է, որ անցած մրցաշրջանում նույնպես «Ռեալի» խաղն առաջնությունում չէր ստացվում, սակայն թիմում էր Կրիշտիանու Ռոնալդուն: Վերջինիս ներկայությունը նույնպես ազդում էր հաճախելիության վրա և պատահական չէ, որ առաջնության մեկ խաղին միջինը ներկա էր լինում 69937 երկրպագու:

Ինչ վերաբերում է «Մադրիդի» հարևաններին, ապա «Ատլետիկոն» այս առումով առաջ է: Միջին հաճախելիությունը կազմում է 57416 երկրպագու: Ընդամենը 5224 հանդիսականով քիչ, միևնույն ժամանակ քիչ են ազատ նստատեղերի քանակը: «Վանդա Մետրոպոլիտանոյում» միջինը մեկ խաղում զբաղված է լինում նստատեղերի 84,6 տոկոսը, մինչդեռ «Սանտիագո Բեռնաբեուում»` 77,3 տոկոսը: Հարկ է նշել, որ տասը տարի առաջ թիվը հասնում էր 87,5 տոկոսի: