11.01.2019 16:01

Մադուրոն Վենեսուելայի նախագահի պաշտոնն ստանձնել է ընտրություններից յոթ ամիս անց

Մադուրոն Վենեսուելայի նախագահի պաշտոնն ստանձնել է ընտրություններից յոթ ամիս անց

Հինգշաբթի օրը Նիկոլաս Մադուրոն երկրորդ ժամկետով ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը:

Մայիսին կայացած նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուն մինչև 2025 թ. երկիրը կղեկավարի չափազանց բարդ ներքաղաքական իրավիճակում և ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու լատինաամերիկյան երկրների մեծ մասի կողմից ճնշումների պայմաններում:

Օգտվելով Սահմանադրության դրույթներից՝ Մադուրոն խուսափել է ընդդիմադիր խորհրդարանի առջև ելույթ ունենալուց, և նրա երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Վենեսուելայի Գերագույն դատարանում, իր կողմնակիցների շրջապատում:

Պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո Մադուրոն նշել է, որ շուտով նոր տնտեսական միջոցառումներ կներկայացնի, ինչպես նաև հայտարարել է, որ պատրաստ է միջազգային ասպարեզում հանդիպել իր կառավարության յուրաքանչյուր քննադատի հետ և պատմել ողջ ճշմարտությունը Վենեսուելայի մասին:

Փոխանցում է tass.ru-ն: