ԶԼՄ. Թուրքիայի իշխանությունները նոր ձերբակալություններ են արտոնել

Թուրքիայի իշխանությունները արտոնել են երկրի տարածքում արգելված «ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) գործունեության հետ ենթադրաբար կապ ունեցող կասկածյալների նոր ձերբակալություններ:
Ինչպես ուրբաթ օրը հաղորդել է Haberturk հեռուստատեսությունը, ընդհանուր առմամբ՝ ձերբակալության օրդերներ են տրվել 102 մարդկանց, այդ թվում՝ 58 զինվորականների անուններով:
Ադանա քաղաքի դատախազությունը արտոնել է 52 զինվորականի, այդ թվում՝ զինված ուժերի սերժանտների և կրտսեր սպայական անձնակազմի ներկայացուցիչների ձերբակալությունը: Եվս վեց զինվորականներ կասկածի տակ են հայտնվել Ստամբուլում: Մյուս կասկածյալները քաղաքացիական անձինք են:
Ձերբակալություններն սկսվել են ուրբաթ առավոտյան և անցկացվում են Թուրքիայի 21 նահանգներում:
Փոխանցում է tass.ru-ն: