11.01.2019 14:36

Թրամփը խոստանում է արտակարգ դրություն մտցնել ԱՄՆ-ում

Թրամփը խոստանում է արտակարգ դրություն մտցնել ԱՄՆ-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը լրիվ իրավունք ունի երկրում արտակարգ դրություն մտցնել: Նա ասել է, որ կարող է դա անել և «համարյա հաստատ» կանի, եթե չհաջողվի Դեմոկրատական կուսակցության հետ պայմանավորվածություն ձեռք բերել Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու վերաբերյալ: Թրամփը նշել է, որ այդ հարցում կա՛մ ինքը կհաղթի և դեմոկրատների հետ փոխզիջման կհասնի, կա՛մ արտակարգ դրություն կհայտարարի: Պարզ չէ, սակայն, թե նա ինչ նկատի ունի՝ փոխզիջում ասելով:

Դեմոկրատները հրաժարվել են 5,7 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի սահմանին պատի շինարարության համար:

Այդ տարաձայնությունների պատճառով դեկտեմբերի 22-ից երկրում կառավարությունը մասնակի դադարեցրել է աշխատանքը:

Թրամփը նաև հայտարարել է, որ բյուջետային ճգնաժամի պատճառով չի մեկնի Դավոսում կայանալիք տնտեսական համաժողովին:

Փոխանցում է BBC-ն: