12.01.2019 09:00

Սիրիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչը կին է (տեսանյութ)

Սիրիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչը կին է (տեսանյութ)

Սովորական գործ է՝ մարզադաշտում ֆուտբոլիստներին հրահանգներ է տալիս մարզիչը։ Բայց տվյալ դեպքում կա մի բայց... մարզիչ Մահա Ջաննուդը կինը է։ Մահան, որն ավելի վաղ հանդես է եկել Սիրիայի ֆուտբոլային հավաքականում, երկրում առաջին կինն է, որը մարզում է  տղամարդկանց հավաքականը։ Նա աշխատանքին շատ լուրջ է վերաբերում։

«Մարզչական գործունեությունը իսկական գիտություն է, անկախ նրանից, թե ով է դրանով զբաղվում՝ կին, թե տղամարդ»,- ասել է Մահան։

Մարզիկները վստահում են նրան, ում բազմամյա կարիերան որպես ֆուտբոլիստ ավարտվել է  վնասվածքի պատճառով։ Բայց հիմա սիրիացի այդ կնոջ առջև նոր հեռանկարներ են բացվում։