11.01.2019 17:37

Իսպանիայի ոստիկանությունը «թենիսային պայմանավորվածությունների» սխեմա է բացահայտել

Իսպանիայի ոստիկանությունը «թենիսային պայմանավորվածությունների» սխեմա է բացահայտել

Իսպանիայում բացահայտվել է թենիսի պայմանավորված մրցաշարերի կազմակերպման սխեմա: Ոստիկանությունը վնասազերծել է մի հանցախումբ, որի կազմում եղել են Հայաստանի քաղաքացիներ:

Տասնհինգ մարդ ձերբակալվել է: Խուզարկության ընթացքում առգրավվել են՝ գրեթե 170 հազար եվրո, հինգ թանկարժեք ավտոմեքենա, բանկային քարտեր, համակարգիչներ և ատրճանակ: Բանկային տասնյակ հաշիվներ սառեցվել են:

Կասկածյալների թվում 28 պրոֆեսիոնալ թենիսիստներ են, նրանցից մեկը անցյալ տարվա US Open մրցաշարի մասնակից է:

Ընդհանուր առմամբ՝ գործում ներգրավված է 83 մարդ, այդ թվում՝ իսպանացի թենիսիստ Մարկ Ֆորնել-Մեստերսը, որին արդեն հեռացրել են մրցումներից: Հետաքննության վարկածով՝ հենց նա է կապող օղակ հանդիսացել հայկական հանցախմբի և նրա կողմից կաշառվող մարզիկների միջև:

2017 թ. փետրվարից խմբավորումը առնվազն 97 «պայմանավորված խաղ» է կազմակերպել ՝ աշխատելով միլիոնավոր դոլարներ:

Փոխանցում է euronews-ը: